Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

«Ինչո՞ւ կուլաս»

«Ինչո՞ւ կուլաս»
01.05.2012 | 00:00

Երկար ժամանակ մտածում էինք` «դաշնակչութունը» լալիս է ՕԵԿ-ի «վրա»` պետպատվերի շրջանակներում` իր «հայրիկների» պատվին:

Հետո հասկացանք, չէ` հարյուր-եսիմ-քանի-ամյայի դունչը դողդողում է ոչ ծերության ու ատամնաթափության պատճառով: ՕԵԿ-ին «ուտել» չկարողանալու` «լացելով» ծամելուն անցնելու «դաշնակչական» պատճառն այլ էր. ՀոՀիԴա-ն խոշոր մտավախություն ունի, որ պառլամենտ չի մտնի (ոնց նայում, ոնց հաշվում ենք` ՀՅԴ-ի շանսերը շատ փոքր են, պահվածքն էլ բանի նման չէ, ոչ միայն ՕԵԿ-ի նկատմամբ, այլև «վաբշե»):

Հակառակ դրա, հակառակ ՀՅԴ (համ էլ իր «պապաների» ու «մամաների») հռչակումների` ՕԵԿ-ին` մահ և ոչ մի ազատություն, ՕԵԿ-ը շա՜տ հավեսով քարոզարշավ է իրականացնում:

Ընդ որում, ՕԵԿ-ի և «Ժառանգության» քարոզարշավներն ամենահետաքրքիրը, ցիվիլն ու մոբիլն են: Էլ չենք ասում, թե որքան գաղափարական-ծրագրային «նոու-հաուներ» առաջարկեց իր ընտրողին ՕԵԿ-ը: Հետն էլ սիրով ստացավ ԵԺԿ զորակցությունը: Բոլոր սոցհարցումներով էլ` վեցից ավելի տոկոսը (բա էն մոմե՞նտը, որ ԲՀԿ-ն կունենա երեք, ՕԵԿ-ը` երկու մեծամասնական թեկնածու. սա ընդհանրապես սպանիչ էր, մանավանդ որ տասնմեկ մեծամասնականներ դեռ հարցականի տակ են, ու ՕԵԿ-ին փայ է հասնելու դրանցից ևս երկու-երեքը):

Հետն էլ ՕԵԿ-ի նախընտրական հանդիպումներն անցնում են անչափ բարձր էներգետիկայի «լույսին ներքո». զորօրինակ, նախորդ օրը Շենգավիթում տեղի ունեցածը:

Չէ՛, նկատի չունենք Արթուրին «չոմփ-չլոմփ» համբուրած տատիկի ջերմ մաղթանքները:

Նկատի ունենք Շենգավիթում առաջադրված ՕԵԿ տիկնոջ բարձրաձայնումը, շենգավիթցիների հետ հաղորդակցման յուրօրինակ մոդուլը. «Ես ձեզանից մեկն եմ, ուզում եմ ձեր աջակցությունը, որպեսզի ձեր ձայնը բարձրացնեմ ԱԺ ամբիոնից, ուզում եմ ձեր բեռը վերցնել իմ ուսերին, պայքարել. իմ հաղթանակը շենգավիթցիների հաղթանակն է, սիրելի շենգավիթցիներ, ձեր բոլորի հաղթանակն է»,- ասաց ՕԵԿ «մեծ տիկինը»:

Շենգավիթն էլ հասկացավ նրան` ծաղիկներ տվեց ու աղավնիներ արձակեց իր երբեմնի ուսուցչուհու, պառլամենտում հայտնված շենգավիթցի ամենաակտիվ պատգամավորի, ամենաքաղաքական կնոջ, իր հարցերին մշտապես ու հրատապ արձագանքող «իրենցից մեկին»:

«Էնդո՛ւ կուլա» «դաշնակչութունը»: «Մույսների» թաթիկներից բռնած` սեփական թաշկինակը մոռացած:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ